Առարկայի դասավանդման մեթոդիկա

«Մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն»
ժամաքանակը-30 ժամ, 2 կրեդիտ

Թեմա 1․
Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային  մասը.
«Մաթեմատիկա» առարկայի  կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը:


Գործնական աշխատանք 1.

  • Հանրակրթական պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել մաթեմատիկա  կրթական ծրագրին վերաբերող դրույթները։ Քննարկում, կատարել դիտարկումներ, առաջարկներ
  • ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Ծրագրի շրջանավարտը պետք է՝
  • 1. համադրի և վերլուծի տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում.
  • 2. կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս.
  • 3. մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ.
  • 4.վերլուծի բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն.
  • 5. բացատրի տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնի տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցի դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար.
  • 6. առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ.
  • 7. կիրառի համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար.
  • 8. ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս.
  • 9. ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառի տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ.
  • 10. վերլուծի իր ուսումնառության գործընթացը, ընտրի ինքնակրթության մեթոդներ և գնահատի դրանց արդյունավետությունը.
  • 11. ստեղծի մեդիա բովանդակություն և կարողանա տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝ գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու անվտանգության կանոնները.
  • 12. ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշ
  •  կիրառի տեքստային և գրաֆիկական խմբագրիչները, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաներ, կարողանա մշակել տվյալներ` օգտագործելով անհրաժեշտ թվային գործիքներ և ծրագրեր.
  • 13. տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.

  • Կարդալ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանը, դիտարկումներ, առաջարկներ կատարել։
  • Ծանոթացա կրթահամալիրի ուսումնական պլանին, մի փոքր ինձ համար անհասկանալի է, պետական չափորոշիչով նախատեսված գիտելիքների նվազագույն մակարդակն ինչպես կարելի է ապահովել շաբաթական 2-ական ժամ մաթեմատիկա անցնելով:

Ծանոթանալ  հեղինակային կրաթական  ծրագրերին, դիտարկումներ, առաջարկներ անել։

Կցանկանայի ուսումնական ծրագրերում ժամաքանակները բացված լինեին, հետաքրքիր է, յուրաքանչյուր թեմային քանի ժամ է հատկացված:

Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:
Հատկացվող ժամաքանակը-3 ժամ:

Բովանդակային մասը.

Խմբային աշխատանքները ուսումնական գործունեության կազմակերպման մեջ՝

  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Գործնական աշխատանք 2.

  • Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։
  • Խմբային աշխատանք 11-րդ դասարանում։Թեմա- <<Պտտական մարմիններ>>։
  • Դասի սկզբում բանավոր հարցուպատասխանի միջոցով ամփոփեցի թեմայի տեսական նյութը։Դասարանը բաժանեցի 3 խմբի, յուրաքանչյուր խմբի հանձնարարեցի մեկական խնդիր։Խումբը պետք է լուծեր խնդիրը, պլակատի վրա գծեր գծագիրը, գրեր լուծումը։ Ժամանակը սպառվելուց հետո, հերթով խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքը, մյուս խմբերը հարցեր են տալիս, հետո լուծման ճիշտ լինելը ստուգում ենք շնորհանդեսի լուծման հետ։Ի միջի ալյոց խմբի աշխատանքը իմ առաջարկով ներկայացնում էր խմբի ամենապասսիվ անդամը, հետևաբար յուրաքանչյուրն աշխատում էր ակտիվ լինել, որ ինքը չներկայացներ,քանի որ մյուս խմբերից կարող էին լինել անկանխատեսելի հարցեր, որոնց չպատասխանելու դեպքում խմբի անդամների միավորները կպակասեին։
  • Իմ կարծիքով հաջողված դաս էր, խմբային աշխատանքը սովորեցրեց համատեղ աշխատել, բոլորը մտածում էին իրենց խմբի անդամների միավորների մասին, մեկը մյուսին օգնում էին, իրար սովորեցնում, որ ցածր չգնահատվեին։

Թեմա 3 Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ:

Բովանդակային մասը.

  • Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)։
  • Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը):

Գործնական աշխատանք 3.

  • Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
  • Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
  • Կարդալ ստորև հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Նախագծային ուսուցման իմ փորձից_Սովորողներին հանձնարարեցի հաշվարկել իրենց սենյակի վերանորոգման ծախսերը:Սկզբում հաշվարկել էին սենյակի բոլոր պատերի, հատակի մակերեսները, խանութներում ճշտել էին պաստառների, ներկերի, հատակի արժեքները:Ընդհանուր հաշվարկները սահիկաշարի միջոցով ներկայացրին: Արդյունքում սովորողները յուրացրեցին «Պրիզմայի կողմնային մակերևույթի մակերես» թեման:

Թեմա 4 Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը:
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ

Բովանդակային մասը.

  •  Ինտեգրված գործունեություններով նախագծեր․
  • Մաթեմատիկա+ բնագիտական առարկաներ
  • Մաթեմատիկա+ oտար լեզու, թարգմանություն
  • Մաթեմատիկա + ՏՀՏ
  • Ուսումնական ճամբարներ:

Ինտեգրված դաս_ Ֆիզիկա և մաթեմատիկա

Ինտեգրալի կիրառություններն ավելի հստակ պատկերացնելու համար ֆիզիկայի ուսուցչի հետ դուրս բերեցիք փոփոխական ուժի կատարած աշխատանքի բանաձևը՝

Սովորողները կարողացան ինտեգրալի միջոցով հաշվել զսպանակը տրված չափով ձգելու կամ սեղմելու համար կատարած աշխատանքը:

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.

  • Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
  • Geogebra, math-o-mir ծրագրերի կիրառումը դասապրոցեսին։ 
           

    Գործնական աշխատանք 5.

Ծանոթանալ Geogebra  ծրագրով պատրաստված ուսումնական նյութերին —Դինամիկ երկրաչափություն /Հերմինե Անտոնյան և ընկերներ/։

Ծանոթանալ  Geogebra ծրագրին, ներկայացնել մեկ դասի օրինակ Geogebra ծրագրով։


Թեմա՝ 6. Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորում
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Գործնական աշխատանք 6.

  • Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներից արժեհամակարգի ձևավորման բաղադրիչին:

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը:
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.
ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ, Մեդիագրադարան

Գործնական աշխատանք 7.

  • Քննարկում.
    Ուսումնական նյութերի ստեղծում, ուսումնական նյութի ստեղծման պահանջների արձանագրում

  • Այլոց ստեղծած ուսումնական նյութի փորձարկում
    / ընտրությունը կատարել Մեդիագրադարանից/։

    Օրինակներ՝
    Ո՞վ է ուզում դառնալ միլոնատեր
    Մաթեմատիկական խաչբառերի փաթեթ
  • Բլոգում ներկայացրեք Ձեր կազմած ուսումնական նյութերից որևէ մեկի փորձարկման արդյունքները (առավելությունը, թերությունները, բացթողումը, զարգացումը):

    Լրացուցիչ:

Ծանոթանալ ստորև նյութին.
ՈՒսումնական նյութերի փաթեթ

Մաթեմատիկա և վեցերորդցիները

Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
Հատկացվող ժամաքանակը-3ժամ:

Բովանդակային մասը.

  • ինքնագնահատում
  • սովորողի անհատական պլան
  • ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ
  • ֆլեշմոբներ

Գործնական աշխատանք 8.


Lրացուցիչ։ Կարդալ, ծանոթանալ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы